Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու նպատակով։
«Ոչինչ չեն գտել, հեռախոսներն են հավաքել, համակարգիչը, ունենք դրոններ, տեսախցիկներ, որ տանում են, բնական է, որ վերադարձնելու են՝ իրենց ասելով»,-հայտնեց գնդապետը։
Նա հայտարարեց, որ ուզում է դիմել Փաշինյանին. «Էն ժամանակ, որ նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո ԱԺ-ում ելույթ ունեցավ՝ ասելով թե Սերժը և Օհանյանը ընկել են Ավետիսյան Վոլոդյայի հետևից։ Ուղիղ ասում եմ, որ հիմա էլ Փաշինյանն է ընկել, բոլորի հետևից, ինչքան հայրենասեր կա, որ ցանկանում են հայրենիք պահել, ոչ մի թիզ հող չտալ թուրքին, ադրբեջանցուն»,-հայտարարեց Ավետիսյանը։