Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե ինչ անել, եթե կարմրուկի դեմ նախորդ պատվաստումների մասին տվյալները հասանելի չեն:

«Նման դեպքերում խորհուրդ է տրվում լրացնել պատվաստման դեղաչափերը, ինչը թույլ է տալիս վստահ լինել, որ ոչ մի դեղաչափ բաց թողնված չէ և անձը լիովին պաշտպանված է:

Կարմրուկը սուր վարակիչ, վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, և չպատվաստված մարդկանցից 9-ը կվարակվեն կարմրուկով, եթե շփվեն կարմրուկով հիվանդ անձի հետ։

Կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը երկու դեղաչափով պատվաստումն է.
առաջին դեղաչափը' 1 տարեկանում,

երկրորդը' 4 տարեկանից սկսած մինչև 6 տարեկանը»,- նշվում է պարզաբանման մեջ: