Փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում հավաքագրած ներկայացրել է բոլոր այն քաղաքական ուժերի, կազմակերպությունների սատարող հայտարարությունները, որոնցով նրանք աջակցում են Սամվել Վարդանյանին և դատապարտում վերջինիս հետ կապված միջադեպի նկատմամբ իշխանության ցուցաբերած ակնհայտ բռնաճնշումները:

«Առաջարկում եմ մենք մեր համար գրանցենք, թե որ կազմակերպություններն են արձագանքել Սամվել Վարդանյանի վրա ոստիկանների հանցակցությամբ հարձակման դեպքին, իսկ որ կազմակերպությունները՝ ոչ, ընդ որում հետաքրքիր կլինի նաև, այսպես ասած, «սորոսական թևի» իրավապաշտպանների արձագանքները։ Այս պահի դրությամբ իրական իրավապաշտպաններից այս արձագանքներն եմ տեսել.

• Արմանը Թաթոյան

• Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն (ՔԻՀԿ)

• Հայաստանի Հելսինկյան կոմիտե Քաղաքական ուժերից.

• «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներ

• ՀՀԿ

• ԱԺԲ

• Վարդան Ղուկասյան

• ՀԱԿ

• «Մայր Հայաստան» շարժում

Հասարակական խմբեր, շարժումներ.

• Հայաքվե

• «Զանգ» շարժումից՝ Միքայել Նահապետյան, Սուրեն Սահակյան

• «Որդիների կանչ» ՀԿ

• «Միասնություն» շարժում

«Սորոսականներից».

• Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա

• Զառա Հովհաննիսյան

• Ժաննա Ալեքսանյան

• Մարինա Պողոսյան

Եթե էլի արձագանքներ տեսնեք, խնդրում եմ մեկնաբանություններում գրել, ընկերնե՛ր»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում տեղի ունեցած վիճաբանությունից հետո Սամվել Վարդանյանին ձերբակալել էին, հետո դիմակավորված անձինք ծեծել ու ստորացրել:

Նշենք նաև, որ գիշերը Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը: