Այսօր առավոտյան 07:30-ից ընդդիմադիր պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ի մոտ են իրենց մեքենաներով, որպեսզի ուղեկցեն Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային' թույլ չտալու հանկարծ երկրորդ անգամ, նորից Սամվելին խոշտանգման ենթարկեն։ Այս որոշմանն հանգեց երեկ կեսգիշերին Սամվել Վարդանյանին տեսակցած իր փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով ի դեպ լայվի ընթացքում խոր կասկած հայտնեց, թե հավանական է այսօր երկրորդ հարցաքննությունից հետո արդեն մեղադրանք առաջադրվի Սամվելին ու նրան կալանքի տանեն։
Ընդգծենք՝ հանցագործության մասին հաղորդում էր տվել երթուղայինում Սամվելի հետ միջադեպ ունեցած ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, եւ մինչ այս պահը Սամվելին վերագրված մեղադրանքը' Քր. օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով' խուլիգանական արարքն է, ինչը չի ենթադրում ազատազրկում:
Սակայն, փաստաբան Ռուբեն Մելիքյանը բանդիտական խոշտանգումի միջադեպից հետո կեսգիշերին իր վերջին լայվում համարյա վստահություն ունի, որ քաղաքական ճնշումներ կան ու իրավապահները դժվար թե դիմադրեն։