Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Օրենքի առջև հավասարություն սկզբունքի մնացորդ տարրերը կամ կպահպանվի, կամ կարձանագրվի, որ այն այլևս գոյություն չունի:

Կոնկրետ ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում, ի թիվս այլի՝ ԽՈւԼԻԳԱՆՈւԹՅԱՆ հատկանիշներով: Հարուցելու լիազորությունը Դատախազության տիրույթում է:

Որպեսզի հարց չհնչի՝ արդյո՞ք հաղորդում ներկայացվել է Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ, թե ոչ, հստակ պատասխանում եմ՝ հաղորդումը ներկայացրել եմ անձամբ: Հաղորդումը ներկայացրել եմ Գլխավոր դատախազին:

Որպեսզի ժամանակ չկորսվի որոշ «ոստիկանների» ինքնության պարզման ուղղությամբ, դա ևս կատարվել է հաղորդման մեջ»: