«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 1-ից մինչ օրս հարկատուների միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը 37 պետական գնում է կատարել եւ բոլորը՝ 1 անձից ուղիղ գնման ընթացակարգով, առանց մրցույթի։
Այսինքն, Հ1-ի տնօրինությունը՝ Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ, մրցույթ չի հայտարարել, այլ ումից ինչ գնով ցանկացել' գնել են, մեկ է' փողը հո իրենց գրպանից չեն վճարում, ի՞նչ կարիք կա հարկատուների գումարները խնայելու։
Իսկ գնումները տարբեր բնույթի են․ մաստիկայից մինչեւ նվագախմբի ծառայություններ, սննդամթերքի ձեռքբերում եւ այլն։ Նշված գնումների ընդհանուր գումարը կազմում է 10 մլն 584 հազար 710 դրամ»: