Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի կինը՝ Ժաննա Անդրեասյանը, ով 2022 թվականի դեկտեմբերի 13-ին նշանակվել է ԿԳՄՍ նախարար, իր նշանակվելուց ընդամենը 7 օր անց գնել է «Honda» մակնիշի էլեկտրոմոբիլ՝ 7 մլն 168 հազար ՀՀ դրամով, այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած իր հայտարարագրից: Հայաստանում, վերոնշյալ էլեկտրոմոբիլների շուկայական արժեքը սկսվում է 12 մլն դրամից, այն էլ օգտագործված վիճակում, գրում է «Հրապարակ»–ը:
Թե ինչպես է Ժաննա Անդրեասյանն այդքան էժան գնով ձեռք բերել, պատմություը լռում է: Միայն հայտնի էր, որ մեքենան գնվել է «Էլեկտրական մեքենաների էվոլյուցիոն ընկերություն» ՍՊԸ-ից, որի մասին համացանցի բաց աղբյուրներում տվյալներ չկան: Ընկերությունը գրանված է Երևանի Արաբկիր վարչական համայնքում՝ Բաբայան 26 հասցեում:
Տարօրինակ զուգադիպությամբ ընկերությունը պետական ռեգիստրում գրանվել է 2022 թվականին: Ինչպես գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաները, այդ թվում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իրենց գնումները կատարել են վարկերի միջոցով, այս դեպքում նախարարը մեքենայի գումարը պարտք է վերցրել «Կոնվերս» բանկից՝ 14 տոկոս տոկոսադրույքով: