ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է նաև Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին և ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին իրենց պաշտոններում վերանշանակելու մասին։

Հիշեցնենք նաև, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ, ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ վերջինս կրկին կվերանշանակվի ՀՀ վարչապետի պաշտոնում։