Չորեքշաբթի օրը Լաս Վեգաս կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով դեմոկրատների քննադատության տակ է նախագահական ընտրությունների քարոզարշավից դուրս գալու դժկամության պատճառով, ախտորոշվել է COVID-19, հայտնում է Ամերիկայի ձայնը։
«Սակայն նախագահի մոտ միայն մեղմ ախտանիշներ են», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիերը այն բանից հետո, երբ UnidosUS լատինաամերիկյան իրավապաշտպան խումբը հայտրարել է, որ Բայդենը ախտորոշման պատճառով չի կարողանա ելույթ ունենալ ծրագրված միջոցառման ժամանակ:
«Նա պատվաստված է և պաշտպանված», - ավելացրել է Ժան Պիերը:
Այս հայտարարությունից մի քանի րոպե անց նախագահի ավտոշարասյունը Լաս Վեգասի ռադիոկայանից արդեն շարժվում էր դեպի օդանավակայան։ Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահը վերադառնում է Դելավեր՝ կարանտինի համար:
Ջո Բայդենը մեքսիկական ռեստորանում ողջունել է մի քանի տասնյակ մարդկանց՝ նախքան փակ հարցազրույցի գնալը: Երբ Բայդենը ուշ ժամանել է UnidosUS միջոցառման մեկնարկին, կազմակերպիչը հայտարարել է, որ նախագահի թեստը դրական է եղել COVID-19-ի համար: