«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Երևանում բավական ուշագրավ մի իրադարձություն տեղի ունեցավ. կայացավ Հայաստանի ամենամեծ արհեստական բանականության համաժողովը՝ AI Conf Armenia-ն, որը մեկ հարկի տակ էր համախմբել արհեստական բանականության ոլորտի մասնագետներին, տելեկոմ և ֆինանսաբանկային ոլորտների ներկայացուցիչներին։ Համաժողովի նպատակն է ստեղծել ոգեշնչող միջավայր, որը կխթանի նորարարությանը, կրթությանը և մտքերի փոխանակմանը։ AI Conf Armenia-ն, որը մեկնարկել է 2022 թվականին, նպատակ ունի ստեղծել ոգեշնչող միջավայր, որը խթանում է նորարարությունը, կրթությունը և մտքերի փոխանակումը' ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես AI նորարարությունների առաջատար:
Նման միջոցառումների նշանակությունը դժվար է գերագնահատել, ուստի կարևոր է նաև այն հանգամանքը, թե որ կառույցներն են այս նախաձեռնության կողքին: Նախ՝ նշենք, որ համաժողովը տեղի է ունեցել Team Telecom Armenia-ի աջակցությամբ: Վերջինիս գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը համաժողովի ժամանակ նշեց, որ ընկերությունը կարևոր ներդրումներ է անում, որոնք սպասարկելու են AI տեխնոլոգիաներին և նպաստելու են դրանց օգտագործման ծավալների մեծացմանը: «Կառուցելով պրոդուկտը արհեստական բանականության միջոցով» պանելային քննարկման ընթացքում Team Telecom Armenia-ի պրոդուկտների և վիճակագրության բաժնի ղեկավար Վասիլի Պիսարևը ներկայացրեց, թե ինչպես են ընկերությունում AI-ը օգտագործում նոր պրոդուկտներ մշակելու և մարքեթինգային արշավներ իրականացնելու համար։
Համաժողովի գործընկերն է Ակբա բանկը: Krisp ընկերության կազմակերպած համաժողովի խոսնակներից էր Ակբա բանկի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետ Մհեր Մովսիսյանը, ով ներկայացրեց մեքենայական ուսուցմամբ և արհեստական ինտելեկտի կիրառմամբ տարբեր խնդիրների լուծումը բանկում։ Ի դեպ, շուտով Ակբա բանկի հաճախորդներին հասանելի կլինի նաև արհեստական բանականությամբ ինտեգրված ձայնային օգնականը՝ հաճախորդներին ավելի արագ արձագանքելու համար: Համաժողովի ընթացքում քննարկվեցին AI նորագույն միտումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա, ինչպես նաև Հայաստանում իրականացվող AI նախագծերն ու հետազոտությունները։ Ելույթներ ունեցան ոլորտի առաջատար փորձագետներ, կիրառական հետազոտողների կողմից անցկացվեցին սեմինարներ, գործնական դասընթացներ, պանելային քննարկումներ: