Ուկրաինայի Խարկովի շրջանում հոգեբուժարանի հիվանդներից մեկը սպանել է նույն հոգեբուժարանի հիվանդներից մեկին: Միջադեպը տեղի է ունեցել տեղական գերեզմանատանը: Ոստիկանության տվյալներով' տղամարդը կնոջը ժամադրություն էր նշանակել գերեզմանատանը և հանդիպման ժամանակ սեռական բնույթի առաջարկ էր արել: Կինը հրաժարվել էր, և դա տղամարդու մոտ ագրեսիա է առաջ բերել, որի հետևանքով վերջինս խեղդել է կնոջը և նույնիսկ փորձել է վառել նրա մարմինը:
Պարզվել է, որ հանցագործն ու զոհը նույն հոգեբուժական ինտերնատի սաներ են եղել և մտավոր արատներ են ունեցել: Իրավապահ մարմինները կարծում են, որ նույնիսկ մտավոր տկարությունը չի փրկի տղամարդուն իր պատիժը կրելուց:
Առանձին հետաքննություն է տարվում ինտերնատի լիազորությունների չարաշահման հարցի կապակցությամբ. գրում է Podrobnosti-ն: