Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 21-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Ղազարյանից, ով հայտնել է, որ Վիլնյուսի փողոցի թիվ 58 հասցեում հրդեհ է բռնկվել:

Կարճ ժամանակում հրդեհի վայր է մեկնել թիվ 9 հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և հրշեջները արագ կարողացել են մեկուսացնել հրդեհը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրվել են պատի և առաստաղի փայտյա կառուցատարերը, իսկ այդ տարածքը ծառայում է որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբ: