ՀԱԿ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, եթե վերջինս պահպանի պայքարի այն ոգին, որ որդեգրել էր վերջին տարիներին: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 

«Այս պահին ես չեմ կարող ասել, թե մենք ինչպես ենք շարունակելու ԲՀԿ-ի հետ համագործակցությունը: Դա կախված կլինի միայն ԲՀԿ-ից: Եթե նրանք կարողանան պահպանել պայքարի այն ոգին, որ որդեգրել էին վերջին տարիներին, բնականաբար, մենք կշարունակենք համագործակցել նրանց հետ»,- նշեց նա:

 

Զուրաբյանն ընդգծեց, որ հարկավոր է ժամանակ տալ ԲՀԿ-ին, որպեսզի վերջինս ստեղծված իրավիճակում կարողանա կողմնորոշվել և հասկանալ իր անելիքները: «Մենք չենք ցանկանում միջամտել և կսպասենք ԲՀԿ-ի որոշումներին: Կարծում ենք, որ առաջիկայում նրանք կտան բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց Զուրաբյանը: