Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը խոսելով 1915 թվականի մասին հայտարարել է, որ հայկական սփյուռքը ատելություն է սերմանում: Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրությունը թողնել պատմաբաններին:
Բաղըշը նաև խստորեն քննադատել է Հայաստանում այրած թուրքական դրոշը, հայտարարելով, որ ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն անել թուրքական դրոշի նկատմամբ: