Ապրիլի 24-ին ՀՀ հանրային խորհրդի անդամները, հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների նախագահներն ու անդամները ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հանրային խորհրդի կողմից ծաղկեպսակ դրվեց հուշակոթողին:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց Ցեղասպանության միջազգային ճանաչումը' նշելով, որ դա պետք է ոչ միայն հայ ժողովրդին, այլ առավել ևս' աշխարհին. «Ճանաչումը մեզ համար մի փոքր մխիթարանք կլինի, մյուս կողմից որոշ երաշխիքներ կտա, որ Թուրքիայի հետ' որպես հարևաններ, կկարողանանք ավելի հանդարտ ապրել, իսկ մարդկությանը հնարավորություն կտա լինել առավել քաղաքակիրթ և հետագայում խուսափել նման իրադարձություններից»,-ասաց նա:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ հանրային խորհուրդը: