Ապրիլի 26-ին Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին են հրավիրվել լրագրող Հակոբ Կարապետյանն ու Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանը, որոնցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել: Հակոբ Կարապետյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք՝ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին հետագա քննությունը շարունակելու համար:

Հեղինակ:
«Փաստինֆո»