Նախկինում դատվածություն ունեցող Արտուշ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հոկտեմբերի 27-ին' ժամը 23-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաթումի 9ա հասցեում գործող «Բելլիսիմո» ռեստորանային համալիրի կարաոկե-բարի սրահում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել Է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հաճախորդների և հիշյալ կարաոկե-բարի աշխատակիցների նկատմամբ, տևական ժամանակ ինչպես ներկաների հասցեին, այնպես Էլ անորոշ տվել Է սեռական բնույթի հայհոյանքներ, սեղանի վրա առկա իրեր' բաժակներ և շշեր Է նետել հաճախորդների ուղղությամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ դիտավորությամբ վնասել Է հիշյալ համալիրին պատկանող գույքը, ինչը զուգորդվել Է նաև հաճախորդ Անի Կ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով։ Այնուհետև Արտուշ Մ.-ի խուլիգանական գործողությունները դադարեցնելու նպատակով ռեստորանային համալիրի մենեջեր Սուրեն Դ.-ը պարզաբանումներ ստանալու նպատակով նրան դուրս Է հրավիրել ռեստորանային համալիրի տարածքից, որից հետո Վանաձոր քաղաքի Բանյոյի փողոցի մոտակայքում Արտուշ Մ.-նն իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ Է հասցրել Սուրեն Դ.-ի մարմնի տարբեր մասերին, առողջությանը պատճառել ծանր վնաս և դիմել փախուստի։

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է կալանավորումը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը' Իրավաբան.net