Բոսնիա և Հերցեգովինայի դաշնության նախագահ Ժիվկո Բուդիմիրն ապրիլի 28-ին ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով. տեղեկացնում է AFP-ն:
Բուդիմիրի և ևս 18 հոգու ձերբակալությունը տեղի է ունեցել հակակոռուպցիոն խոշորամասշտաբ օպերատիվ գործողության արդյուքնում, որը վարել են երկրի իրավապահ մարմինները:
Գլխավոր դատախազության տվյալներով՝ ձերբակալվածներին կասկածում են պաշտոնական դիրքի և լիազորությունների չարաշահման, ինչպես նաև կազմակերպված հանցագործությունների, կաշառակերության և թմրավաճառքի մեջ ունեցած մասնակցության համար:
Բուդիմիրին կասկածում են համաներում շնորհելու դիմաց կաշառք վերցնելու համար: