Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը և նրա որդին ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
67-ամյա Վիլյարին ձերբակալել են հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում:
Ձերբակալվել են նաև ֆեդրեացիայի մի շարք այլ աշխատակիցներ: Նրանք կասկածվում են կոռուպցիայի, փաստաթղթեր կեղծելու մեջ:
Նշենք, որ Վիլյարը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1988թ-ից: