Այսօր՝ օգոստոսի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Դադոյանի որոշմամբ, ձերբակալվել է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանը. տեղեկացնում է Shamshyan.com-ը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 4-ին, Աշտարակ-Երևան ավտոճանապարհին իր վարած Volkswagen Passat 99 ՍՏ 399 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 36-ամյա Գեղամ Սարգսյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենային բախվելու և դրա հետևանքով «Նիվայի» վարորդի մահվան պատճառ դառնալու, իսկ վարորդի 4-ամյա տղային մարմնական վնասվածքներ պատճառելու, նրանց անօգնական թողնելու և դեպքի վայրից փախչելու մեջ:

Դեպքից հետո, արդեն իրավապահներին էր ներկայացել Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 61-ամյա Սամվել Ջեյրանյանը և հայտնել էր, որ Volkswagen Passat-ը ինքն էր վարել, որից հետո ինքը դիմել է ինչ-որ բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ քննիչ Ս. Դադոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: