Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Խլղաթյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոեդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 15-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Արմենիա բժշկական կենտրոնում մահացավ 15-ամյա Մարկ Մարգարյանը, ում ավտովթարից հետո Աշտարակի բժշկական կենտոնից տեղափոխել էին Արմենիա բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը սեպտեմբերի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Alfa Romeo մակնիշի 33 ՕT 611 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75 կմ հատվածում՝ Առուճ գյուղից դեպի Ագարակ գյուղ տանող ճանապարհին, նշված ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով 70 մետր՝ հայտնվել ժայռաբեկորների մոտ:

Վիրավորներն են ՌԴ քաղաքացի, Դաղստանի Սեռո-Կոլինսկի շրջանի բնակիչ, 26-ամյա Շամիլ Շարաֆունդովը, Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ, 20-ամյա Կարինե Ստոդոնայան և 15-ամյա Մարկ Մարգարյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ի. Ամիրխանովը, Կ. Ստոդոնայան և Մ. Մարգարյանը տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Շ. Շարաֆունդովը՝ Աշտարակի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ի. Ամիրխանովի հայրը՝ Կազանաֆով Ամիրխանովը, ՌԴ Դաղստանի բանակի գեներալ է, ով տեղեկանալով վթարի մասին՝ ժամանել է Հայաստան:

Վթարի վայրից ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն:

 

Մանրամասները` այստեղ: