ՀՀ տարածքում մայիսի 8-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-12-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով:
Խաղողի ծաղկումն Արարտյան դաշտում սպասվում է մայիսի 20-ից 25-ը ընկած ժամանակահատվածում:
Երևանում՝ մայիսի 8-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-12-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: