Lurer.com-ը ստորև ներկայացնում է ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանի կենսագրական տվյալները.

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

14 հուլիսի,1977թ., ք. Երևան

Կրթություն

1994-1999 թթ.- Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, մասնագիտացումը՝ տնտեսագետ
1999-2002 թթ. - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու

Աշխատանքային գործունեություն

1997-1998թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության առաջատար մասնագետ

1998-1999թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Արտաքին պետական պարտքի վարչության գլխավոր մասնագետ

2001-2003թթ. - Սևծովյան առևտրի ու զարգացման բանկի տնօրենների խորհուրդ, տնօրենի տեղակալ

2003-2008 թթ. - Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտ՝ դասախոս

2004-2007 թթ.- Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի Դաշնության բանկային վերահսկողների տարածաշրջանային խումբ, քարտուղար

1999-2002 թթ.- ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտ

2002 թ. - ՀՀ Կենտրոնական բանկի Բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության Բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետ

2002-2006 թթ. - ՀՀ Կենտրոնական բանկի Բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության պետ

2006-2008 թթ. - ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ

2008 -2013 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

2013 թ. մայիսի 8-ից՝ ՀՀ ֆինանսների նախարար

Այլ տվյալներ

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների:

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի