Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի «Լա Ֆրուտտե» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել նախագահամետ «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորների միջև. հայտնում է Интерфакс-ը'հղում կատարելով վրացական ԶԼՄ-ներին:

Գործակալության տվյալներով' խորհրդարանականնները կռիվ են արել ռեստորանի այլ այցելուների հետ: Թե կոնկրետ ինչ պատճառով է ծագել վեճը, և ով է դրա պատճառ դարձել, չի հստակեցվում:

Հայտնի է դարձել, որ այդ նույն ռեստորանում է գտնվելիս եղել նաև նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, սակայն նա լքել է սրահը նախքան կռվի բռնկվելը:

Ծեծկռտուքի արդյունքում տուժել են պատգամավորներ Գեորգի Վաշաձեն, Դավիդ Սաքվարելիձեն, Զազա Գոռոզիան: Նրանք հոսպիտալացվել են:

Թե որքան լուրջ են նախագահի համախոհների վնասվածքները, դեռևս հայտնի չէ: Սաակաշվիլիի կուսակցության կողմից դեռևս ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի արվել: