Այսօր՝ մայիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում 29-ամյա Հարություն Տիրացույանը, վարելով «Opel Astra» մակնիշի՝ 35 SD 055 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սուրիկ Մելքոնյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարը Սուրեն Խուդոյանը: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոսիտիկանության Քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Ռաֆիկ Դոխոյանը: Քիչ առաջ Վաղարշապատի ոստիկանները պարզեցին, որ մահացածը հանդիսանում էր Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու 20 Ա շենքի բնակիչ 47-ամյա Մաքրուհի Մուսոյանը: Գ. Շամշյանը հայտնում, է, որ վարորդը փախուստի չի դիմել, հետիոտնին, ով փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, օգնել է, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցում բացակայում է արտաքին լուսավորությունը, քանի որ էլեկտրացանցի չինովնիկները հրաժարվել և արգելել են գյուղացիներին միացնեն էլեկտրական ;ույսերը, մինչդեռ էլեկտրական սյուները կառուցվել են գյուղացիների ուժերով: Եվ եթե արտաքին լուսավորությունը լիներ, հնարավոր է մահվան ելքով վրաերթը տեղի չունենար: