eMedia.am, 14.05.2013 | ԱՄՆ-ում Նոր Օրլեան քաղաքում մայիսի 12–ին Մայրերի օրվա առթիվ կազմակերպված երթի մասնակիցների վրա կրակ բացած երիտասարդի անունը հայտնի է։ Նա 19-ամյա Աքեյն Սքոթն է։ Այժմ ոստիկանները փորձում են գտնել նրան, հաղորդում է РИА Новости–ն։ «Մենք ձեր մասին ավելին գիտեք, քան դուք կարծում եք։ Խորհուրդ եմ տալիս հանձնվել»,– հայտարարել է ոստիկանության պետը։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Նոր Օրլեանում անհայտ անձը կրակել էր Մայրերի տոնի առթիվ կազմակերպված երթի մասնակիցների վրա: Վիրավորվել էր 19 մարդ' 10 տղամարդ, յոթ կին, տասնամյա մի տղա եւ աղջիկ: