Shamshyan.com. Ադրբեջանի գեոդինամիկական ընդհանուր վիճակը ստուգելու նպատակով երկրի ավելի քան 600 կետերում կատարված գեոդինամիկական ուսումնասիրությունները և միկրոտրեմորային չափումները ցույց են տալիս, որ երկիրը կանգնած է հզոր երկրաշարժերի վտանգի առաջ, հայտարարել է Ադրբեջանի Երկրաբանական ինստիտուտի երկրաբանական գեոդինամիակայի և սեյսմոլոգիայի բաժնի ղեկավար Ֆահրեդդին Ղադիրովը: Նրա խոսքերով, Աբշերոնի թերակղզու հյուսիսային մասում ընդերքի երկրաբանական մեծ լարվածություն է նկատվում, որը երկրաշարժերի տեսանկյունից մեծ վտանգ է ներկայացնում Բաքվի համար: «Աբշերոնի հյուսիսային մասում՝ Շիհլար և Գոբուստան բնակավայրերում ընդերքային մեծ լարվածություն է նկատվում: Ընդերքի լարվածության մակարդակը բավականին բարձր է: Այն յուրաքանչյուր 17 տարին մեկ 6,3-ից ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր կարող է առաջացնել»,-ասել է Ղադիրովը: ©shamshyan.com http://shamshyan.com/arm/my3m7K1H9j.html