«Oրենքով գող» «Սվո Ռաֆին» (Ռաֆայել Բաղդասարյան) վերջին անգամ ձերբակալել են 1992թ. դեկտեմբերի 23-ին՝ մոսկովյան «Մինսկ» հյուրանոցի 621 համարում: Բաղդասարյանն իր օգնականի՝ Մագերրամովի հետ էր:

Ինչպես գրում է shamshyan.com-ը, «Սվո Ռաֆի» մոտ հայտնաբերվել է տարօրինակ տեսքով ավտոմատ: Հետագայում պարզվել է, որ այն եղել է հայտնի՝ իննը միլիմետրանոց «Айграм» տեսակի ատրճանակ: Սարսափելի այդ զենքը թողարկվում է սահմանափակ քանակությամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների ստորաբաժանումների համար եւ համարվում է ահաբեկիչների եւ մարդասպանների «բաղձալի երազանքը»:

Հատկանշական է, որ ատրճանակն ունի արտաքին հատուկ ծածկույթ, որի վրա մատնահետքեր չեն մնում:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի