Այսօր՝ մայիսի 20-ին, Ճանապարհային ոստիկանության Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա Կոլյա Եղիազարյանի վարած «Lexus» մակնիշի՝ 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կ. Եղիազարյանը Մաշտոց պողոտայի և Արամի փողոցի խաչմերուկում՝ արգելող նշանի առկայությամբ, մուտք է գործել փողոց, և երբ Երևանի ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են նրան, պարզել են, որ նա իր մոտ չունի վարորդական իրավունքի վկայական:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ավտոմեքենան բերվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, պարզվել է նաև, որ Կ. Եղիազարյանը ընդհանրապես չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար նա իրավունք չուներ վարելու տրանսպորտային միջոց: Գ. Շամշյանը հայտնում է, որ Կ. Եղիազարյանը հանրությանը հայտնի է հեռուստասերիալներում խաղացած մի քանի դերերով, այդ թվում՝ «Դժվար ապրուստ» սերիալում հանդես եկող Ֆելոյի դերում: