Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 04:00-ի սահմաններում Ազատամարտիկների 1/11 հասցեի դիմաց բախվել են Toyota Prado մակնիշի 37 RR 373 և 005 DD 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Արտյոմ Բարիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 37 RR 373 համարանիշի Prado-ն «գայի պլաշադկա»-ում գրանցվել է Հովիկ Համբարձումյանի անունով, իսկ 005 DD 01-ը՝ Հմայակ Հովհաննիսյանի:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի