Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են ՃՈ հատուկ պահպանվող տարածք տեղափոխել իրենց անպարտելի համարող օրինախախտ այն վարորդներին, ովքեր սովորաբար փորձում են, իրենց դնելով «լավ տղու տեղ», երեկոյան ժամերին հիմնականում Հյուսիսային փողոտայում՝ չթույլատրելի հատվածներում թրև գալ:
Երեկ, ապրիլի 26-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ 777 համարանիշներով ավտոմեքենաների երիտասարդ վարորդները Հյուսիսային պողոտայում խանգարում են քաղաքացիների անդորրն ու տեղաշարժը:
Կարճ ժամանակում Երևանի ՃՈ աշխատակիցները հայտնաբերում են նշված տրանսպորտային միջոցները, որոնք էլ տեղափոխվում են «գայի պլաշադկա»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիներն են, Երևանի Թբիլիսյան խճուղիի բնակիչ Զոհրաբ Բադոյանը, ով վարում էր «ВАЗ 2121» մակնիշի 73 AP 777, Երևան քաղաքի Խաչատրյան 2-րդ նրբանցքի բնակիչ Գառնիկ Սիմոնյանը, ով վարում էր «ВАЗ 21073» մակնիշի 30 DD 777 համարանիշի, և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Լևոն Մեսանյանը, ով վարում էր «ВАЗ 2121» մակնիշի՝ 46 ՕT 444 համարանիշի ավտոմեքենան:
Ի դեպ, վերջինիս քեռին աշխատում է որպես բարձրաստիճան՝ սպա ճանապարհային ոստիկանությունում:
Երեք երիտասարդ վարորդների նկատմամբ կազմվեց վարչական ակտ, ովքեր էլ գլխիկոր հեռացան ճանապարհային ոստիկանությունից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի