Այսօր՝ մայիսի 20-ին, «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիրի տնօրինությունից Shamshyan.com-ին պաշտոնապես հայտնեցին, որ 25-ամյա Դավիթ Թամրազյանը, ով կասկածվում է առանձնակի դաժանությամբ 23-ամյա Մարիամ Հունանյանին սպանելու և դին հրկիզելու մեջ, հայտարարել է, որ աշխատում է Ջրվեժ թաղամասում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիրում՝ որպես խոհարար, սակայն նա 2 անգամ այցելել է նշված ռեստորանային համալիր և ցանկություն հայտնել, որ ուզում է աշխատել, ինչից հետո տնօրենը որպես պրակտիկանտ նրա աշխատանքը ստուգելու նպատակով ուղարկել է գլխավոր խոհարարի մոտ, ով էլ չհավանելով նրա աշխատանքը, տնօրինությանը հայտնել է, որ նա չի արդարացնի իրեն: Իսկ թե ինչու է Դ. Թամրազյանը հայտարարում, որ ինքը աշխատում է նշված ռեստորանային համալիրում և հանցագործության գործիք դանակն էլ իր աշխատանքային գործիքն է եղել, դրա պատասխանը պարզ կլինի ոստիկանության մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվող քննության ընթացքում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ մայիսի 8-ին Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 20 Ա շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության փաստով: Կեսգիշերին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ էր ստացվել, որ նշված շենքի նշված բնակարանից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր էին ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր բնակարանում հայտնաբերել էին երիտասարդ աղջկա դի՝ պարանոցը կտրված վիճակում: Փրկարարների կանչով դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, նրա տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արտակ Կարապետյանը, նույն ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը, Մաշտոցի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի պետ Աշոտ Կոստանյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետ, փոխգնդապետ Արման Ցոլակյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ արդեն առավոտյան Մաշտոցի ոստիկանները պարզել էին, որ սպանվածը 23-ամյա Մարիամ Հունանյանն էր, ով աշխատել է մի քանի ռեստորանային համալիրներում՝ որպես մատուցողուհի և նշված տանը բնակվում էր վարձակալական հիմունքներով: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
23-ամյա աղջկան սպանած և դին հրկիզած երիտասարդը 2 օր է որպես պրակտիկանտ այցելել «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիր, իսկ տնօրինությունը հրաժարվել է ընդունել աշխատանքի (video)
22:24 - 20.Մայիս.2013
Առաջարկում ենք նաև
21/08/20 21:31
Հաճախորդենրը ծեծի են ենթարկել խմորեղենի խանութ-սրահի տնօրենին․ պատճառը փոքր տորթերն էին
16/02/23 17:14
«Վերջ տվեք Սիրիայի դեմ պատժամիջոցներին». Արամ Ա-ն Սիրիայից դիմել է միջազգային հանրությանը
25/01/23 11:35
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 10000 դրամով թմրանյութ են իրացրել․ 3 անձի մասով նյութերը դատարանում են
29/07/20 15:59
23-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
09/03/20 22:16
Գյումրիում 43-ամյա կնոջը սպանած երիտասարդը կալանավորվել է
11/09/19 14:39
Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է «Բարեկամություն» մետրոյի մոտ
04/08/19 17:29
Մելիք Մանուկյանի եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ. ոստիկանություն (տեսանյութ)
30/08/17 16:50
Աղջկան պատանդ վերցնելուց առաջ երիտասարդը հարձակվել է 81-ամյա պապիկի վրա.նա հիվանդանոցում է. Armtimes.com
06/06/17 23:48
31-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
20/03/17 23:25
28-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
18/01/17 20:34
29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան