Armtimes.com-ի տեղեկություններով, երեկ Էրեբունու «Weekend» բիլիարդ բարում 24-ամյա աղջկան պատանդ վերցնելուց առաջ 31-ամյա Գոռ Հակոբյանը բիլիարդի տարածքում հարձակվել է 81- ամյա տարեց տղամարդու վրա:

Նույն այդ տեղեկություններով, Գոռ Հակոբյանը տարեց տղամարդուց ծխախոտ է պահանջել, ապա վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ էլ տարեց տղամարդը դաստակի շրջանում ստացված վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր: 81-ամյա տարեց տղամարդը պատմել է, որ իր վրա հարձակված անձը 31-ամյա Գոռ Հակոբյանն է եղել:

Մեր տեղեկություններով, Հակոբյանը աղջկան պատանդ վերցնելու պահին թմրամիջոցի ազդեցության տակ է եղել: Նա եւ պատանդառվածը երկու ամիս վարձակալական հիմքունքներով ապրել են Հյուսիսային պողոտայում: Տեղեկացանք, որ «Weekend» բիլիարդ բարի սեփականատերը տարածքը վարձակալական հիմքուներով տվել էր ինչ-որ քաղաքացու. բարը չէր գործում: Թե ինչպես է գոռ Հակոբյանը կարողացել մուտք գործել բիլարդ բար եւ ինչ հարաբերությունների մեջ է վարձակալողի հետ դեռ պարզ չէ. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սեփականատերն արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: