Լուրեր են շրջանառվում, թե հունիսի 1-ից բարձրանալու է երթուղային տրանսպորտի ուղեվարձի գները' միկրոավտոբուսները 200 դրամ, իսկ ավտոբուսները 150 դրամ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը HayNews.am-ի հետ զրույցում նշեց, որ նման տեղեկատվություն իրենք չունեն: