«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս պահին ամենամեծ խնդիրն է, որի հետ բախվում է Ադրբեջանը»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ. փոխանցում է APA-ն։
Ճեպազրույցի ընթացքում Մամեդյարովը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ այն լճացումը, որին բախվել է բանակցային գործընթացը, կհաղթահարվի»:
Ըստ նախարարի՝ այդ լճացման գործընթացը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր ընտրություններով, որոնք Հայաստանում ավարտվել են, իսկ Ադրբեջանում կկայանան միայն հոկտեմբերին:
«Հենց որ ավարտվեն ընտրությունները, անհրաժեշտ կլինի ոչ միայն կրկնապատկել, այլ եռապատկել ջանքերը այդ բարդ, սակայն լուծելի կոնֆլիկտը կարգավորելու համար»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: