Մինչ դահլիճից հեռանալը վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին : Նրանք մոտ 5 րոպե եւ քիչ ավել ակտիվ զրուցում էին, զրույցը կարծես թե ուրախ մթնոլորտում էր անցնում:
"Henaran.am"-ի հարցին, թե ինչ էին այդքան երկար քննարկում վարչապետի հետ, Փաշինյանը պատասխանեց, որ վարչապետը մոտեցավ իրեն եւ որոշ հարցերի վերաբերյալ իր տեսակետն էր հարցնում:
Հարցին, թե դա վերաբերում էր կառավարությանը, Փաշինյանը պատասխանեց, որ ոչ, որ դրանք կոնցեպտուալ հարցերին էին, վերաբերում էին հասարակական խնդիրերին: "Նա մի շարք կոնցեպտուալ հարցեր ուներ եւ այս հարցերի վերաբերյալ իմ տեսակետներն էր ուզում իմանալ, ես լսեցի նրան, այդքանը",-պարզաբանեց Փաշինյանը:
Նկատենք, նախօրեին Տիգրան Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ բուռն բանավեճ ծավալվեց Ազգային ժողովում:
Henaran.am-ը Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե այդքան հետաքրքի՞ր էր ընդդիմադիր պատգամավորի կարծիքը: ՛՛Ինչպես նաև և ձեր տեսակետները ինձ շատ է հետաքրքրում՛՛,-ասաց վարչապետը:
Դիտարկմանը, թե Փաշինյանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա՞, արձագանքեց.
՛՛Այո, բոլորի հետ, ում հետ խոսեցի, առանձնահատուկ հարցրեցի, նաև Վանաձորից մեր պատգամավորի կարծիքն առանձնահատուկ հարցրեցի՛՛:
Մանրամասները' տեսանյութում.