Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը և իր շնորհավորական խոսքը հղել Հանրապետության տոնի առթիվ:

Սարդարապատում տոնի կապակցությամբ տեղի է ունեցել զորահանդես, Պատվո պահակախումբը հանդես է եկել ցուցադրական ելույթով, որից հետո նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: