NRNAK.com. ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում ընթանում է քրեական գործի վարույթ, որտեղ համասեռամոլների բնակարան է այցելել նախկին ոստիկանության աշխատակիցը: Չենք մանրամասնի, թե ինչ է տեղի ունեցել բնակարանում, քանի որ ընթանում է քննություն, միայն նշենք, որ արդյունքում համասեռամոլներից մեկը զանգահարել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: Ներքին անվտանգության աշխատակիցների օրինական գործունեության արդյունքում դեպքի վայր են մեկնել Քանաքեռ-Զեյթուն ոստիկանության աշխատակիցները, որոնք էլ բերման են ենթարկել վերջիններիս:
Դեպքից երկու օր անց ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը, որը հայտնի է Ֆըս մականվամբ, հանդես է եկել բոցաշունչ հայտարարությամբ՝ պահանջելով իր աշխատակիցներից և ծառայողներից հետայսու չարձագանքել համասեռամոլների ահազանգերին, անկախ բնույթից, քանի որ ինքը «Էդ տղեն չի», որ զբաղվի համասեռամոլ տուժածների գործերով:
Երկու տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոլեգիայի նիստի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ, որ ավելի նպատակահարմար կլինի փակվի այս կառույցը կամ նորմալ աշխատի: Մենք նույնպես համամիտ ենք Սերժ Սարգսյանի պահանջի հետ:
Հարգարժա՛ն ոստիկանապետ: Ինչպե՞ս կբացատրեք ոստիկանի «քյարթու» կամ «լավ տղա» լինելը, այն էլ այսպիսի լուրջ պաշտոնյայի: Անկախ սեռական, կրոնոկան, մտքի դիրքորոշումներից յուրաքանչյուր անձ հավասար է օրենքի առաջ:
Հ․Գ․ Նշենք նաև, որ Արմեն Հակոբյանի կինը նույնպես աշխատում է ոստիկանական համակարգում՝ անձնագրերի և վիզաների վարչություն: Եվ մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն աշխատանքի է ժամանում ըստ ցանկության՝