Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորոպես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 23 մ/վրկ:
ՀՀ տարածքում՝ մայիսի 31-ին, հունիսի 1-4-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին' արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝ մայիսի 31-ին հնարավոր է, հունիսի 1-4-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: