Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի ցերեկը և 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում' ձյուն:
Քամին հյուսիս-արևմտյան' 5-10 մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում' 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ի գիշերը կբարձրանա 4-6, 8-ի ցերեկը, 9-10-ին' աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 6-7-ին, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի ցերեկը և 9-ին գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: