Հունիսի 1-ին, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 2-ից 4-ը' առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում' հնարավոր է կարկուտ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան' 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոփոխվի:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, մայրաքաղաքում հունիսի 1-ին' երեկոյան ժամերին, 2-ից 4-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: