Մայիսի 7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-10-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 7-ին, 11-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, 8-10-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: