Հանրապետության տարածքում հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում' կարկուտ:

 

Քամին հարավային' 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում' 23-28 մ/վրկ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 3-ին կնվազի 5-7 աստիճանով, 5-7-ին նույնքան կբարձրանա:

 

 

Երևանում հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 20-25 մ/վրկ: