Ուշադրություն

 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում` հուլիսի 12-ի ցերեկը սպասվում է ահռանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-16-ը հյուսիսային շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 13-17-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 13-17-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

 

Եղանակը Հայաստանում և Արցախում
Եղանակը Հայաստանում և Արցախում

 

Երևան քաղաքում` հուլիսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

 

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: