Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցները խստացնում են Ստամբուլում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տան նկատմամբ հսկողությունը. շաբաթ օրը գրում է İHLAS գործակալությունը:
Համաձայն առկա տեղեկությունների՝ Էրդողանի տան մոտ կուտակվել են արագ արձագանքման հատուկ ուժեր, պատրաստ կանգնած ջրցան մեքենաներ և հրշեջ ծառայության բազմաթիվ աշխատակիցներ:
Նշենք, որ Թուրքիայի տարբեր քաղաքներում շարունակվում է Ստամբուլի Ղեզի զբոսայգու ապամոնտաժման դեմ բողոքի ցույցերը: Այս պահին զբոսայգում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ինչպես տեղեկացնում է Haber7 հեռուստաընկերությունը, այսօր առավոտյան ցուցարարներին հաջողվել է գրավել Բոսֆորի կամուրջը, որի միջոցով հազարավոր ցուցարարներ հնարավորություն ունեն անցնել դեպի Թաքսիմ հրապարակ, որտեղ հավաքվել են ակտիվիստները: