Գորիսի կրակոցներից հետո Սյունիքի՝ արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հաճախ է լինում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Քիչ առաջ Yerkir.am-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես են այնտեղից միասին դուրս գալիս Սուրեն Խաչատրյանը եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Ուշագրավ է, որ Շահգալդյանը մի քանի րոպեով է մտել հյուրանոց, ապա դուրս եկել Սուրեն Խաչատրյանի հետ:
Մեր թղթակիցը փորձել է զրույցել Սուրեն Խաչատրյանի հետ, բայց՝ ապարդյուն: Արդեն նախկին մարզպետը բավականին ընկճված եւ վախեցած տեսք է ունեցել, բառ անգամ չի արտասանել, անգամ չի ասել, որ հրաժարվում է մեկնաբանություններ տալուց:
Նշենք, որ ականատեսներ կլան, որ այսօր «Արմենիա Մարիոթ»-ում Սուրեն Խաչատրյանը հանդիպել է նաեւ Մենուա Հարությունյանի հետ: