Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության որոշումը՝ Սուրեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով 1 մարդ մահացել է, ևս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է՝ Սյունիքի մարզպետի թիկնապահը։