Henaran.am. Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մամուլից է տեղեկացել, որ ԱԺ հատուկ նիստին չմասնակցած պատգամավորների աշխատավարձը պահվել է: Պատգամավորը ճշտել է խորհրդարանի աշխատակազմից' հաստատել են տեղեկությունը:
“Հիմա գրավոր դիմել եմ, թե ինչ հիմքերով են դա արել , նամակ եմ ուղարկել աշխատակազմի ղեկավարին: Եթե հաստատվի, որ հատուկ նիստին չմասնակցելու համար է արվել, պատրաստվում եմ դիմել դատարան, քանի որ հատուկ նիստերին չգնալու իրավունք ես ունեմ”,-ասաց :
Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը հատուկ նիստին նախորդող նիստում անընդհատ անջատում էր խոսափողը, ինչի պատճառով Զարուհի Փոստանջյանը չկարողացավ դիրքորոշումն ու իր տեսակետը ներկայացնել:
Հիշեցնենք, ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Սերժ Սարգսյանի երդման արարողությանը' Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվել։