Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ 1 կվ ժամ էլեկտրաէներգիան Հայաստանի բնակչության համար թանկացավ 8 դրամով' 30 դրամից դարձավ 38 դրամ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր հաստատել է նաև գազի նոր սակագինը՝ 156 դրամ յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց'ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցողնրի (բնաչկության) համար:
Հուլիսի 1-ից բնակչության համար գազը կթանկանա մոտ 18%-ով:
Հիշեցնենք, որ մինչև այդ գործող սակագինը 132 դրամ է: