«Չի կարելի 15 տարի խոսել այն մասին, թե առայժմ ժամանակը չէ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսեը։ Ես կարծում եմ՝ հակառակը, հենց հիմա իսկական ժամանակն է խոսել, որ գազի և էլեկտրաէներգիայի գները պետք է իջեցվեն, խոսքը վերջնական սպառողի մասին է»,-այս մասին այսօր Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ 

Մելքումյանը նշեց, որ պետք է վերանայվի ամբողջ գնումների համակարգը,  գազի կալորիականության խնդիրը, որը շատ ակտուալ հարց է: Պետք է քննարկվեն գազի սպասարկման հարցերը՝ արդյոք դրանք մնացին մոնոպո՞լ, թե՞ մրցակցային հարաբերություններ կան։

 

Անդրադառնալով ՀԷՑ-ի ոլորտին, նա ասաց , որ Էլեկտրաէներգիայի գները փոխկապակցված են գազի գների հետ, իհարկե՝ մասամբ։